Աշխարհը 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին է, մենք հղիության թեստը վերցրած ստուգում եք անում․ Գառնիկ Դանիելյան


Աշխարհը 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին է, մենք հղիության թեստը վերցրած ստուգում եք անում․ Գառնիկ Դանիելյան
Հունիս 18 20:57 2025

Աշխարհը 3-րդ համաշխարհային պատերազմին է պատրաստվում, իսկ մենք ստուգում ենք ով է հղի, ով՝ չբեր և ում կուսությունն է խախտվել։ Այս մասին ԱԺ-ում ամբիոնից հայտարարեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Աշխարհում տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Մեր տարածաշրջանում ռակետները էս կողմից էն կողմ են գնում։ Աշխարհը 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին է, մենք հղիության թեստը վերցրած ստուգում եք անում՝ ով է հղի, ով՝ չբեր և ում կուսությունն է խախտվել։ Ամոթ ա։ Երեխեքիս չեմ թողնում ֆեյսբուք մտնեն, փակել եմ  ֆեյսբուքը։ Ամոթ ա, էդ ա՞ կրթությունը, դրանո՞վ եք կրթում»։,- ասաց պատգամավորը։