Կալուգայի նահանգապետն արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպման վերաբերյալ հայտարարությանը:
«Կալուգայի մարզում արդյունաբերության ծավալը գրեթե կրկնակի մեծ է, քան Հայաստանում»,- RT-ին ասել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար Սամվել Կարապետյանի տան խուզարկության ժամանակ ֆեյսբուքյան ստատուս էր գրել.
«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։
Սա Հայաստանի Հանրապետությունն է։
Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։