Եթե երկրում կա իրավապահ մարմին՝ պետք է զբաղվեր այդ մարդու գրառումով. Հովնան Սրբազանն՝ Աննա Հակոբյանի գրառման մասին


Եթե երկրում կա իրավապահ մարմին՝ պետք է զբաղվեր այդ մարդու գրառումով. Հովնան Սրբազանն՝ Աննա Հակոբյանի գրառման մասին
Հունիս 18 16:56 2025

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կինն իր մասին ոչ թե վիրավորական բառեր է գրել, այլ՝ հանցագործություն է կատարել։

«Եթե երկրում կա իրավապահ մարմին՝ պետք է զբաղվեր այդ մարդու գրառումով»,- լրագրողներին ասաց Սրբազան Հայրը։

Հարցին՝ վիրավորանքի ու զրպարտության համար հոգևոր դասը չի՞ պատրաստվում դատի տալ Փաշինյանին ու կնոջը՝ Հովնան Սրբազանը նշեց, որ եկեղեցին երբևիցե որևէ մեկին դատի չի տալիս։

«Դրա համար կան օրինավոր մարմիններ, որոնք, լսելուն պես, պետք է այդ անձին ձերբակալեին»,- ասաց Գուգարաց թեմի առաջնորդը։