Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև որևէ խնդիր չկա․ Մատվիենկո


Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև որևէ խնդիր չկա․ Մատվիենկո
Հունիս 6 17:18 2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահպանում են կառուցողական հարաբերություններ և իրենց միջև որևէ խնդիր չունեն, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

 

Հիշեցնենք, որ Մատվիենկոն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, գրում է Ռիա Նովոստին։

 

«Նիկոլ Վովայիևիչը ողջույններ է փոխանցել մեր նախագահին և հատուկ ընդգծել, որ որոշ ակնարկներից անկախ՝ ինքը և Վլադիմիր Վլադիմիրովիչը միշտ ունեցել են, ունեն և շարունակում են ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ, և ինքը որևէ խնդիր չունի նախագահի հետ իր հարաբերություններում», - լրագրողներին ասել է Մատվիենկոն։