ՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը


ՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը
Հուլիս 4 15:35 2026

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 250-ամյակի կապակցությամբ: 

 

«Շնորհավորում ենք Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանն ու ԱՄՆ-ն թևակոխել են երկկողմ հարաբերությունների պատմական մի հանգրվան, որը հետագա զարգացման լայն հնարավորություններ է բացում։ Մենք անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,- նշված է գրառման մեջ։