Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը ընդհատվել է


Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը ընդհատվել է
Հուլիս 4 17:22 2026

«Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը այսօր խափանվել է։

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով պրոցեսը մի քանի ժամով կանգնել է։

Գնահատման և թեստավորման կենտրոնը ստիպված է եղել  բողոքարկման վերջնաժամկետը երկարաձգել։

Այն կերկարաձգվի մեկ օրով և կտևի մինչև հուլիսի 5-ը, ժամը 17:00-ը։

ՀԷՑ-ից պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել։