ՌԴ-ից Հայաստան եկած քանի մարդու է ՊՆ-ն կանչել վարժական հավաքների


ՌԴ-ից Հայաստան եկած քանի մարդու է ՊՆ-ն կանչել վարժական հավաքների
Հուլիս 1 22:59 2026

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հունիսի 1-7-ը ՌԴ-ից Հայաստան վերադարձած քաղաքացիներից վարժական հավաքների ներգրավածների առանձին հաշվառում չի իրականացրել։ Ի պատասխան Panorama.am-ի հարցման՝ հայտնել են պաշտպանության նախարարությունից։ 

Մասնավորապես, ՊՆ-ից հետաքրքվել էինք՝ հունիսի 1-7-ն արտասահմանից Հայաստան ժամանած քանի ՀՀ զինապարտ քաղաքացի է  պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքի  ծանուցագիր ստացել և մասնակցել հավաքին, նրանցից քանի՞սն են  Հայաստան եկել Ռուսաստանի Դաշնությունից։

ՊՆ-ից հայտնել են նաև, որ վարժական հավաքներին մասնակցած անձանց թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը  համարվում է գաղտնի և հրապարակման ենթակա չէ։ 

Նշենք՝ դեռ հունիսի սկզբին մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի, հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից առաջ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող մեր հայրենակիցներին հանձնում է 25-օրյա վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր։ 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չէր բացառել ծանուցագրեր հանձնելու փաստը՝ նշելով. «Ռուսաստանից եկող Հայաստանի քաղաքացին, ով զինապարտ է,  հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։ Նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից եկածները»։