Ադրբեջանում հայտարարել են, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը «շատ կարևոր փուլ է թևակոխել»


Ադրբեջանում հայտարարել են, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը «շատ կարևոր փուլ է թևակոխել»
Մայիս 27 17:58 2025

Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը «շատ կարևոր փուլ է թևակոխել»։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար երկու կարևոր պայման կա։ Հայաստանը պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր՝ այդ պայմանները կատարելու ուղղությամբ։ Այսինքն, խաղաղության ինչ-որ կոչեր հնչեցնելու փոխարեն, պետք են կոնկրետ՝ գործնական քայլեր»,- ասել է նա՝ չհստակեցնելով՝ ինչ պայմանների մասին է խոսքը։