Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. «Mitsubishi»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. վիրավոր կա


Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. «Mitsubishi»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. վիրավոր կա
Հուլիս 6 12:12 2026

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Վթար-հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ռուսական համարանիշներով է, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։