Հայաստանը մենակ չէ Եվրամիությանն անդամակցելու իր ձգտումներում: Այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Հայաստանը մենակ չէ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներում, որովհետև Եվրամիությանն անդամակցելը մի բան չէ, որ դու անում ես փողի համար։ Դու դա անում ես, որովհետև ժողովրդավարություն և ազատություն ես տենչում։ Երբ դու Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր ես, ի՞նչն է ամենաբարդը. դա ո՛չ տնտեսական, ո՛չ էլ սոցիալական ձեռքբերումների մասին է։ Ամենաբարդ մասը Եվրամիության ստանդարտներին համապատասխանելն է օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի, ժողովրդավարության, ազատության, մամուլի ազատության, անկախ դատական համակարգի տեսանկյունից։ Այսպիսով՝ Հայաստանը մենակ չէ այն երկրների մեջ, որոնք նայում են Եվրամիությանը որպես ժողովրդավարության երաշխիք, որպես առաջ շարժվելու ազատության երաշխիք»,- նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։