Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը՝ բարեկամության և բարիդրացիական ոգով։ Այս մասին Եկատերինբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ակնկալում ենք, որ ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա»,-ասել է Միշուստինը։










