Մեր խնդիրները սկսեցին այն ժամանակ, երբ բանակը ծառայությունից և առաքելությունից վերածեցին աշխատանքի․ Աբրահամյան


Մեր խնդիրները սկսեցին այն ժամանակ, երբ բանակը ծառայությունից և առաքելությունից վերածեցին աշխատանքի․ Աբրահամյան
Մայիս 26 08:57 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Մեր խնդիրները սկսեցին այն ժամանակ, երբ բանակը ծառայությունից և առաքելությունից վերածեցին աշխատանքի:

Երբ զինծառայողի արժանիքներն ու պարտականությունները դիտարկվում են զուտ ֆինանսական տեսանկյունից, ապա հայրենիքի նկատմամբ պարտքն էլ դառնում է ընտրության հարց:
Երբ գաղափարը զոհաբերվում է հանուն փողի և դառնում երկրորդական, փլուզվում է այն վերջին պատվարը, որն իր վրա էր պահում համակարգի ֆունդամենտը»: