«Հոնորարի խաթր թքած են ունեցել, թե ում համար են «բողազ ճղում»»․ Նարինե Կիրակոսյան


«Հոնորարի խաթր թքած են ունեցել, թե ում համար են «բողազ ճղում»»․ Նարինե Կիրակոսյան
Մայիս 25 11:15 2025

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները։
1. Նախկինում երբեք հարսանիքներ չեն անցկացվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 
2. Նախկինում երբեք խաղամոլության օլիգարխ չենք ունեցել։ 
3. Վիվարոյի Վիգեն Բադալյանը Հայաստանում ամենախոշոր նոր փողատերն է, ով բացի խաղադրույքային բիզնեսը, ծավալել է գործունեություն շինարարության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում։ Այս ամենը պետական դավաճան նիկոլ փաշինյանի հովանու ներքո է ծավալվել։
4. Վիվառոյի տերերը բաց և քողարկված հովանավորել են 2018 «հեղափոխությունը», «ֆեյքերի ֆաբրիկան», որոնց միջոցով ապահովել են իշխանությունների համացանցային ակտիվություն, տարածել սուտ նախկիննների մասին, սփռել են պրոթուրքական պրոպագանդա։ Դա արվել է ի թիվս ամենի նաև լրագրողների (Վիվառո նյուզ) միջոցով։ 
5. Վիվառոյի և նմանատիպ ղումարբազային բիզնեսի գործունեության պատճառով, բանակում աննախադեպ մեծ սփռում է ունեցել օնլայն կազինոներում, խաղադրույքներում կրվելու դեպքերը։ 
Ցուցակը կարելի է շարունակել, բայց բավ է այսքանից բացի նշել այն, որ ՄՀՀ ում անցկացված Վիվառոյի Վիգենի եղբոր որդու հարսանիքը վարողներն ու մասնակիցները հոնորարի խաթր թքած են ունեցել, թե ո՞ւմ համար են «բողազ ճղում»: 
Իսկ բանակի ինքնասպանությունների դեպքերից շատերը հենց խաղերում կրվելու պատճառով են եղել։ Մարդկանց տներ քանդող «խաղամոլության արքան», մեկ էլ երևի «Կոկաինի թագավորի» հետ գուցե մրցեր ճոխ հարսանիքներով, բայց նախկինների օլիգարխները լոնքերով զիջում են նմանատիպ ցուցամոլությամբ։
Հիշեցնեմ, որ աննա հակոբյանն էլ փողատերերից իր հիմնադրամի համար գումար կորզելիս ասում էր, որ կապ չունի ի՞նչ փողեր են և ո՞վ է տալիս, կարևորը տան։ Ինչպես ասում են. Деньги не пахнут!»։