Այսօր Զարուհի Փոստանջյանին հնարավորություն է ընձեռնվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանին։ Լիլիթ Աղեկյանը Զարուհի Փոստանջյանին է փոխանցել պահանջագիր։
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անձ
Լիլիթ Աղեկյանից
Պահանջագիր
5 աշխատանքային օրվա ընթացքում չեք պատասխանել ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Էլինար Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Արմինե Խերանյանի, Աննա Գրիգորյանի, Արեգնազ Մանուկյանի կողմից դիմումով ներկայացված երաշխավորող հանդես գալու իմ` Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ պարտավորությունը։
Ձեր կողմից անգործություն դրսևորելը` ցայսօր չպատասխանելը, արձանագրում է` որպես պատիժ իմ նկատմամբ սահմանված ազատազրկման չարամիտ հովանավորություն։ Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել դատախազության կողմից` ձեր մեղքի չափով և բաժնով, իմ խոսքի ազատության և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը։