Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ վերջնական խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստում ելույթի ժամանակ։
«Մենք լիովին աջակցում ենք երկու կողմերին էլ այս կարևոր փաստաթղթի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է Մակրոնը։