Մանրամասներ չունեմ, առաջին անգամ ձեզանից եմ լսում և պատկերացում չունեմ, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տեղյակ է, որ Ռուսաստանն Ադրբեջանին հարձակողական զենք է մատակարարել։
Աբրահամյանը շատ մտահոգիչ է համարում, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծածավալ սպառազինություն է ձեռք բերում.«Հատկապես գնում է Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, ինչպես նաև որոշ եվրոպական երկրներից։ Բայց ռուսական կողմից գնման մասին տեղեկություններ չունեմ»։