Իմպիչմենտի գործընթացը պայմանավորված չէ բացառապես ՀՀԿ-ով. Պատգամավոր


Իմպիչմենտի գործընթացը պայմանավորված չէ բացառապես ՀՀԿ-ով. Պատգամավոր
Մայիս 16 11:09 2025

Իհարկե, շատ շնորհակալ եմ, որ ձեր պատկերացումներում ես կարող եմ դիտարկվել որպես վարչապետի թեկնածու, շատ կարևոր պատասխանատվություն է, բայց իմպիչմենտի գործընթացը պայմանավորված չէ բացառապես ՀՀԿ-ով, քանի որ գործընթացը շատ ավելի լայն կոնտեքստ է ենթադրում, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նախաձեռնողները, որոնք դիմել են «Պատիվ ունեմ», «Հայաստան»  խմբակցություններին, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի հետ են  կոնսուլտացիաներ անում, ունեն որոշակի պատկերացումներ և դրանք ենթադրում են  թեկնածուի առաջին պլան բերելը և քննարկման առարկա դարձնելը։ Պրոցեսի հետ կապված մենք մեր հստակ դիրքորոշումն արտահայտել ենք մեր խմբակցության հայտարարությամբ, գործընթացը,  երբ հասնի թեկնածուի առաջադրմանը, այդ ժամանակ մեր  լրացուցիչ դիրքորոշումն այդ մասով կարտահայտենք»,-ավելացրեց նա։

Անդրադառնալով հարցին, թե երկու խմբակցությունները բեմականացումներ են անում՝ Աբրահամյանը պատասխանեց.« Չեմ կարծում, որ կգտնվի որևիցե մարդ, ով կմտածի՝ իմ քաղաքական գործունեությունը որևէ ձևով կարող է կապված լինել բեմականացման հետ»։