Հիսուս Քրիստոսի արձանի հզոր գաղափարը կներկայացվի Հռոմի պապին. միջազգային փառատոնի ղեկավար (տեսանյութ)


Հիսուս Քրիստոսի արձանի հզոր գաղափարը կներկայացվի Հռոմի պապին. միջազգային փառատոնի ղեկավար (տեսանյութ)
Մայիս 15 15:23 2025

Կարմիր գորգ, համաշխարհային դեմքեր,Կաննում մեծ կինոտոն է: Շքեղ այս փառատոնի մի մասնիկն է նաև հայկական տաղավարը, որը ներկայացրել է ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ:

Տաղավարում հատուկ ծրագրով առանձնացված էր նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանը: 101  մետր բարձրությամբ, մոնումենտալ գլուխգործոցը դառնալու է մի համալիրի մաս, որը գրավելու է ոչ միայն միլիոնավոր զբոսաշրջիկների, այլև՝ համաշխարհային կինոարտադրողների ուշադրությունը:

«Ես ևս ուզում եմ գնալ Հայաստան, տեսնել Հիսուս Քրիստոսի այս մոնոմենտալ համալիրը, տեսնել նաև այդ արձանը հիմնադրողին: Գագիկ Ծառուկյանին հրավիրում եմ Իտալիա: Հավաստիացնում եմ, որ հպարտ կլինեմ ներկայացնել այս հոյակապ աշխատանքը Հռոմի պապին»,-ասել է  միջազգային փառատոնի ղեկավար Մարչելո Ձեպպին:

Ավելին՝ տեսանյութում: