Արցախյան պատերազմն անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չի կարող լինել, որ նա լինի գող. Գևորգ Պապոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին


Արցախյան պատերազմն անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չի կարող լինել, որ նա լինի գող. Գևորգ Պապոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Մայիս 15 14:22 2025

«Ես ԱԺ-ում  լսեցի մեկ հայհոյանք»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողին հարցին, թե ինչու գրառմամբ «պիժոն գյադա» չի անվանել ԱԺ-ում Լևոն Քոչարյանից բացի հայհոյանք արած Արսեն Թորոսյանին, Վահագն Ալեքսանյանին, Անդրանիկ Քոչարյանին։

Նախարարաը հայտնեց, որ ցանկացած մարդ, ով «իրենից ոչինչ չի ներկայացնում և պետական պաշտոնյա դառնալուց հետո կդառնա միլիարդատեր շատ ավելի վատ գնահատականի կարժանանա, քան նախօրեին իր գրառման մեջ էր տվել՝ կարգալով գրառումը։

Արձագանքելով  դիտարկմանը. թե նա խոսում է Արցախյան պատերազմ անցած, Արցախի նախկին նախագահի մասին՝ Գևորգ պապոյանն ասաց.

 «Արցախյան պատերազմն անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չի կարող լինել, որ նա լինի գող, կոռումպացված մարդ»։

Նախարարը հավելեց, որ եթե իր հայտարարությունների հետ որևէ մեկը պրոբլեմ ունի, կարող է գնալ դատախազությունում հակառակը ապացուցի։