Հայաստանում վերջին տարիներին սրընթաց կերպով զարգանում է ռազմաարդյունաբերական համալիրը. Հակոբ Արշակյան


Հայաստանում վերջին տարիներին սրընթաց կերպով զարգանում է ռազմաարդյունաբերական համալիրը. Հակոբ Արշակյան
Մայիս 15 13:16 2025

Հայաստանում վերջին տարիներին սրընթաց կերպով զարգանում է ռազմաարդյունաբերական համալիրը, այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանական կարիքների համար միլիարդավոր դրամներ ու միլիոնավոր դոլարներ են ծախսվում ներքին արտադրողներից ձեռքբերումների համար։

«Շատ ողջունելի է, դա խոսում է ռազմարդյունաբերական համալիրի կայացման մասին, որը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի»,- նշեց Արշակյանը։

ՔՊ-ականն առաջարկում է, որ ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաների սահմանման հարց քննարկեն՝ կապված պաշտպանական ծախսերի հետ։

«Առաջարկում եմ, որ ներմուծում ու ներքին արտադրություն համամասնությունների մեջ փորձենք օրենսդրական այնպիսի կարգավորումներ դնել, որ ներդրումների շարունակականությունը ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով»,- նշեց Հակոբ Արշակյանը։