Իշխանական բարձր հովանու ներքո ու պետական պահպանության «կռիշի» տակ աշխատող, իրենց տղայական չստացված ամբիցիաները խոսափողի միջոցով իրացնելու ամոթալի վիճակում գտնվող «решала»-ները ԱԺ-ն սահուն կերպով դարձրել են թաղի` խաղացնող-դուրս անող «ուժեղ տղեքի» տիտղոսին արժանանալու սպարտակիադայի։ Այս մասին իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Ու այս ամենն արվում է զուտ շեֆի հայհոյանքին չարժանանալու և սեփական բացարձակ հնազանդությունը ապացուցելու համար։
Անպատկառության ու «безотчётник»-ության այս շքերթը կանգնեցնել է պետք։
ՀՀ քաղաքացիները ձեր թերարժեքության բարդույթի գերիները չեն,ոչ էլ էժան ներկայացումների սպառողները»։