ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին էլ դուր չի եկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը։
Նա հանդիպումից հետո է տեսել, թե ինչ է կատարվել ԱԺ դահլիճում, ապա եկավ ու ելույթ ունեցավ՝ դիմելով Լևոն Քոչարյանի հայրիկին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ չհասցնենք, ձեր խմբակցությունը դայակի պես ընկել է հետևը»,- նշեց Ռուբինյանը։
Նա հայտարարեց՝ «ձև չկա, Քոչարյաններն ապօրինի գույքը մուծվելու են բյուջե»։
ՔՊ-ականները բուռն ծափողջյունների արժանացրին Ռուբինյանի ելույթը։
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախորդ շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ նա ընդդիմադիրներին ասել էր «համբալ», հայտարարել էր. «Հաջորդ օրն ինքը գնաց Մոսկվա, ինձ հետաքրքիր է` նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ»։