Կիևյան կամրջի վրա զրուցելուց հետո 2 երիտասարդ տղաներից մեկը ընկերոջն ասել է՝ ինձ ցած եմ նետում. փրկարարները Հրազդան գետում հայտնաբերել են նրա մարզական կոշիկները


Կիևյան կամրջի վրա զրուցելուց հետո 2 երիտասարդ տղաներից մեկը ընկերոջն ասել է՝ ինձ ցած եմ նետում. փրկարարները Հրազդան գետում հայտնաբերել են նրա մարզական կոշիկները
Մայիս 14 08:01 2025

Այսօր՝ մայիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քիչ առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը: 
 
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:


Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարեկներին ու ոստիկաններին երիտասարդ մի տղա հայտնել է, որ ինքը եղել է իր ընկերոջ հետ, Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ իր ընկերը  հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 2 մարզական կոշիկներ, ինչից հետո նրա հետ եղած ընկերը հայտնել է, որ այն կամրջից ցած նետված ընկերոջ «բոթասներն» են։

Այս պահին փրկարարները շարունակում են Հրազդան գետում որոնողական աշխատանքները։

Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանն ու վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Արսեն Մկրտչյանը։

Օպերատիվորեն ժամանել է նաև ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

ժԱՄԵՐ ԱՆՑ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՏՂԱՅԻ ԴԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑԻՆ ԳԵՏՈՒՄ։