Ես ուզում եմ հասկանալ, թե մինչև այսօր, այսքան տարիներ անց ինչու որևէ անձ ԱՆԻՖ-ի գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ, այս մասին խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա հարցրեց, թե այդ գործի շրջանակներում արդյոք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը, քանի որ հիմնադրամը գտնվում է կառավարության ներքո, հետևաբար կառավարության ղեկավարն է, որ պետք է պատասխան տա այդ գումարների փոշիացման համար։
Գրիգորյանը նաև հարցրեց, թե ՔԿ-ն ինչու է երկակի ստանդարտ կիրառում և մարդուն խմբակային ծեծի ենթարկած վարչական շրջանի ղեկավարին չեն ձերբակալում, իսկ վիրավորանքի համար Լիլիթ Աղեկյանին և ակտիվիստ Սամվել Վարդանյանին կալանավորում են։
Արթուր Պողոսյանը հայտարարեց, թե ծեծը ոչ մեծ ծանրության հանցագործությունն է, դրա համար էլ չեն կալանավորել Նոր Նորք վարչական շրջանի դեկավարին։
ՔԿ ղեկավարը շրջանցեց և չպատասխանեց ԱՆԻՖ-ի՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ հարցին։