«Ես, Ռոբերտ Քոչարյանն արդեն բավական երկար ժամանակ եղել ենք բանտում, մեզ դրանով վախեցնել հնարավոր չէ, նոր, հետաքրքիր բան պետք է մտածի մեզ համար»,- նախքան դատական նիստը լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվածը, ձերբակալության տեսարանը համաշխարհային խայտառակություն էր։
«Փաշինյանը նույնիսկ ինքն իրեն գերազանցեց դրանով»,- ասաց Ս. Կարապետյանը։
Հարցին՝ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանը գործում է ակտիվ, մեկուսացնում ընդդիմության լիդերներին, Կարապետյանն ասաց. «Շատ ակտիվ գործելուց՝ շատ սխալներ են թույլ տալիս։ Մենք սպասում ենք այդ սխալները կլինեն ճակատագրական, այդ օրը ընդդիմությունն իր խոսքը կասի, Ծառուկյանը նույնպես»։
Նա նաև նշեց, որ այս իշխանությունները մեծ հաջողությամբ, կարելի է ասել, ոչնչացրեցին «Հրազդան ցեմենտը», հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտը». «Իրենք թշնամություն են անում Հայաստանի տնտեսության դեմ, ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը»։










