Իրավապաշտպան. Նորից ունենք կին-քաղբանտարկյալ, որն ունի անչափահաս զավակ


Իրավապաշտպան. Նորից ունենք կին-քաղբանտարկյալ, որն ունի անչափահաս զավակ
Հուլիս 9 21:35 2026

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Այսօր Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելացավ ևս մեկով - 2 ամիս ժամկետով կալանավորվեց ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը (+ շփումների տոտալ արգելք):

Կալանավորվեց միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար։ Ծանր չէ - միջին։

Նորից ունենք կին-քաղբանտարկյալ, որն ունի անչափահաս զավակ։

Այս պայմաններում Արեգնազի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար։

ՀԳ. Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։