Փլուզում՝ Արթիկ քաղաքում. 5-հարկանի բնակելի շենքից մի քանի քարեր պոկվել ու թափվել են


Փլուզում՝ Արթիկ քաղաքում. 5-հարկանի բնակելի շենքից մի քանի քարեր պոկվել ու թափվել են
Մարտ 8 11:42 2025

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկությւոններ են ստացվել, որ Արթիկ քաղաքի շինարարների 3-րդ շենքից քարեր են թափվել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Պարզվել է, որ 5-հարկանի շենքի 5-րդ հարկից մի քանի քարեր թափվել են:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջ-փրկարարներն էլ հեռացրել են վտանգավոր մի քանի քար:
Արդյոք այն այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետ կապ ունի, թե ոչ՝ պարզվում է: