Ակտիվիստ Արթուր Չախոյանը և Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները խաղաղ, հրատապ կարգով ակցիա են իրականացնում՝ փակելով Գայի պողոտան։
Ա.Չախոյանն ասաց, որ այս ակցիայի միջոցով բարձրաձայնում են ապօրինի սեփականաշնորհված, օտարման ոչ ենթակա հողատարածքի հարցը։
«Ինչ-ինչ անհայտ հանգամանքներով ապօրինաբար Երևանի քաղաքապետարանն օտարել է օտարման ոչ ենթակա հողատարածք, որտեղով անցնում է ջրի խողովակ։ Դրա օտարումն անօրինական է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շինթույլտվություն է տվել, ինչն իր հերթին դարձել է ծառահատման պատճառ»,- նշեց Չախոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։