Ծաղրում է կրոնն ու խաչը. մի շարք հայտնիներ պահանջում են չեղարկել Սեվդալիզայի ելույթը Հայաստանում (տեսանյութ)


Ծաղրում է կրոնն ու խաչը. մի շարք հայտնիներ պահանջում են չեղարկել Սեվդալիզայի ելույթը Հայաստանում (տեսանյութ)
Օգոստոս 24 17:15 2025

 

Մի շարք հայտնիներ ու բլոգերներ կոչ են անում «Կոկա կոլա ֆեստ»-ի կազմակերպիչներին չեղարկել «սրբապիղծ» տեսահոլովակով հայտնի Sevdaliza-ի ելույթը Հայաստանում:

Հոլանդացի փոփ-երգչուհի Սեվդա Ալիզադեն՝ Sevdaliza-ն ունի իրանական և ադրբեջանական ծագում, իսկ նրա հայտնի տեսահոլովակը համարվում է ծաղրանք քրիստոնյաներին։

 

Նա ունի ոչ միայն նման տեսահոլովակ, այլև լուսանկարներ՝ ծաղրող հավատքը: Տեսահոլովակում Sevdaliza-ն էրոտիկ շարժումներով պարում է խաչի, վրա, ծաղրում Քրիստոսի մասնակությամբ հայտնի «Խորհրդավոր ընթրիք»-ի տեսարանը: