Երևանում հրդեհ է բռնկվել շինանյութի պահեստում


Երևանում հրդեհ է բռնկվել շինանյութի պահեստում
Փետրվար 11 14:16 2025

Երեկ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 70/23 հասցեում գտվող «Նոր Գինդ» պահեստի տարածքում կրակ և ծուխ է նկատվում: 

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստամասերում՝ պահեստի մոտ 120 քմ հատվածում և բակի 150 քմ տարածքում, ինչպես նաև կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայում և «Նոր Գինդ» ՍՊԸ շինանյութի պահեստի 1-ին և 2-րդ հարկերի հատվածում: 

 

Ըստ նախնակա տեղեկությունների՝ տուժածներ չկան: 

 

Հրդեհի պատճառը պարզվում է: