«Mercedes-ը «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել


«Mercedes-ը «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել
Փետրվար 9 15:32 2025

Փետրվարի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմանում Երևանի բնակիչ 29-ամյա Մարտին Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել։

 
 
 



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

 

 

 

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։