Վերին Լարսի անցակետի մոտ 300-ից ավելի հայկական բեռնատար է կանգնած


Վերին Լարսի անցակետի մոտ 300-ից ավելի հայկական բեռնատար է կանգնած
Փետրվար 8 16:52 2025

Ռուս-վրացական սահմանին՝  «Վերին Լարս» անցակետի մոտ 300-ից ավելի հայկական բեռնատար է կանգնած, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը երեկ երեկոյան փակվել էր բեռնատարների համար, ապա նաև՝ մարդատար տրանսպորտի։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1 000 տրանսպորտային միջոց է հերթագրված, որից 310-ը հայկական է։