Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Սևանի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Սևանում, Թալինում, Արթիկում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

