Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Կայքի փոխանցմամբ, ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ։
Դեպքի վայրում, երբ կրակոցներ են հնչել, այդ պահին նշված վայրով անցնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազըն իր ավտոմեքենան կանգնեցրել է ռուսական համարանիշներով ավտոմեքենայի առաջ, որի միջից էլ օպերատիվ տեղեկություններով հենց կրակոցներ են արձակվել, որպեսզի նա չդիմի փախուստի, սակայն վարորդը, ով երիտասարդ տղա էր, ավտոմեքենան քշեց ոչ միայն դատախազի, այլև իր ուղղությամբ և երբ հորդորում էր, որպեսզի դեպքի վայրից չհեռանա, նա դիմեց փախուստի։ Փախուստի են դիմել նաև ևս 2-3 ավտոմեքենաներ։
Այս պահին տարածքը պարեկները սահմանազատել են և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։