Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից


Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից
Սեպտեմբեր 17 14:12 2024
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Խ․Պ․-ն սեպտեմբերի 15-ի երեկոյան ընկերների և հորեղբոր հետ գնացել է կողքի գյուղում ապրող հավանած աղջկա տուն և փախցրել նրան։
 
Աղջկա մորաքույրը Oragir.News-ի հետ զրույցում պատմել է, որ տղայի ընտանիքը 4 տարի է, ինչ գալիս է իր քրոջ աղջկան «ուզելու», բայց ո՛չ աղջիկը, ո՛չ էլ նրա ծնողները համաձայն չեն: Իսկ երբ տղան իմացել է, որ ուրիշ «ուզող» է հայտնվել, նման քայլի է դիմել։
 
«Երեկ չէ առաջին օրը երեկոյան ժամը 6-7-ի հատվածում այդ տղան իր հոր, հորեղբոր, հորեղբոր տղու, քեռու հետ եկել են քրոջս տուն, իսկ այդ ժամանակ տղամարդկանցից միայն պապիկն է տանը եղել ու փոքր եղբայրը։ Մտել են տուն ու միանգամից սկսել են գոռգոռալ։ Հետո այդ տղան քրոջս՝ իր հավանած աղջկա մորն ասել է՝ նոր փեսա ես ճարե՞լ, աղջիկդ իմը պետք է լինի, կամ էլ իրեն կվառեմ։ Հետո իմանում են, որ աղջիկը բաղնիքում է, բաղնիքն էլ դրսում է, այդ տղան դուրս է գալիս, հոպարը, թե քեռին ներսից դուռը փակում են, որ մայրը և տան մյուս անդամները չկարողանան դուրս գան, լոգարանի դուռը ջարդում են, աղջկան սրբիչ-լաթիկով տանում են»,- պատմեց աղջկա մորաքույրը։
 
Նրա խոսքով՝ նույն օրը ուշ երեկոյան աղջիկը զանգահարել է տուն ու հայտնել, որ իրեն տեղափոխել են Ոստիկանության բաժին, որտեղ ստիպել են ցուցմունք գրել, որ իր կամքով է գնացել։
 
«Քրոջս աղջկան փախցրած տղան աշխատել է Մարտունու պարեկային ծառայությունում, բնականաբար, Ոստիկանությունում ծանոթ ունի, բաժնում վախեցրել են, երեխեն դիմում է գրել, որ իր համաձայնությամբ է գնացել, բայց դա հնարավոր չի, եթե իր համաձայնությամբ լիներ, այլ տարբերակներ ուներ փախնելու։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։