Իրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններում


Իրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններում
Հունիս 2 13:53 2024

Իրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններում: Զոհրե Էլահիանը դարձել է առաջին իրանցի կինը, ով փաստաթղթեր է ներկայացրել երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու համար և գրանցվել որպես թեկնածու։ Նրա մասնակցության մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։

«Տիկին Զոհրա Էլահյանը գրանցվել է ընտրություններին մասնակցելու համար»,- ասել է Էսլամին IRIB հեռուստաընկերության եթերում: