Մեզ մոտ քաղաքական գործ հասկացողություն չկա. ՔԿ նախագահ


Մեզ մոտ քաղաքական գործ հասկացողություն չկա. ՔԿ նախագահ
Նոյեմբեր 5 11:33 2025

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը վստահեցնում է, թե իրենց համար քաղաքական գործ չկա։

«Մենք չենք տարբերակում։ Ձեզ համար է քաղաքական։ Մեզ մոտ քաղաքական գործ հասկացողություն չկա», - ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին։

Նա ասաց, թե կալանքների միջնորդությունների թվի զգալի նվազում ունեն։

«16,4 տոկոսով նվազում ունենք, սա հսկայական թիվ է»,- ասաց ՔԿ նախագահը։