Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան։
Գրիգորյանն այդ մասին ասել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
- Պարոն Գրիգորյան, Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը արդյոք վերաբերու՞մ է նաև Ռուսաստանից Հայաստան երկաթուղով մատակարարվող բեռներին։
-Այո, և այս պահին Ռուսաստանից դեպի Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքն արդեն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ դեպի Վրաստան: Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ բարձր եմ գնահատում ադրբեջանցի և ռուս իմ գործընկերների այս ուղղությամբ կատարած աշխատանքը: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համար:








