Կյանքից հեռացել է հայազգի մեծանուն բևեռախույզ, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը


Կյանքից հեռացել է հայազգի մեծանուն բևեռախույզ, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը
Հունիս 1 21:13 2024

84 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ Պետդումայի հայազգի պատգամավոր, Արկտիկայի և Անտարկտիկայի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով ՌԴ պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին։

 

«Կյանքից հեռացել է հիանալի մարդ՝ մեր գործընկեր Արթուր Նիկոլայի Չիլինգարովը»,- ասել է Վոլոդինը։

 

Չիլինգարովի մահվան պատճառների մասին դեռևս տեղեկատվություն չկա։