Քեզ գաղտնալսու՞մ են. ինչպես պայքարել Pegasus-ի դեմ ու պաշտպանվել հակառակորդից


Քեզ գաղտնալսու՞մ են. ինչպես պայքարել Pegasus-ի դեմ ու պաշտպանվել հակառակորդից
Դեկտեմբեր 7 18:13 2023
 

Վերջին տարիներին թե՛ աշխարհում, և թե՛ Հայաստանում բազմաթիվ հրապարակումներ ու զգուշացումներ են արվել բջջային հեռախոսներ օգտագործողներին՝ «Pegasus» լրտեսական ծրագրի վերաբերյալ։ Apple-ը դեռ 2021 թվականին Հայաստանից մի քանի օգտատերի զգուշացրել է իրենց հեռախոսներում «Pegasus»-ի առկայության մասին։ Դեռ նախորդ տարի ներկայացված տվյալների համաձայն՝ Հայաստանի շուրջ քսան քաղաքացիներ լրտեսվել են Պեգասուս ծրագրերի միջոցով, այդ թվում՝ ընդդիմության և իշխանության առանցքային դեմքեր՝ ներկա և նախկին պետական աշխատողներ, ովքեր տիրապետում են արժեքավոր պետական գաղտնիքներին և ունեն քաղաքական ազդեցություն։

Չնայած, որ Apple-ը 2021 թվականին է մի շարք օգտատերերի զգուշացրել «Pegasus»-ի առկայության մասին իրենց հեռախոսներում, սակայն Հայաստանում «վարակի» առաջին դեպքերը գրանցվել են 2020 թվականին՝ Ադրբեջանից։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը խոցելի է դառնում հատկապես պատերազմական իրադրությունների ժամանակ։ Փորձագետների պնդմամբ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ամենայն հավանականությամբ ադրբեջանական հատուկ ծառայություններն իմացել են ամեն ինչ, ինչ իրենց անհրաժեշտ է եղել։

Մասնագետները «Pegasus»-ի դեմ պայքարի համար առաջարկում են հավանական թիրախներին կարևոր, գաղտնի հանդիպումներին չգնալ հեռախոսներով՝ այն թողնելով սենյակից դուրս։ Սակայն դա խնդրից վերջնական ազատվելու լուծումը չի կարող հանդիսանալ։ Հայաստանի Հանրապետությունում «LIBERA ՍՊԸ»-ի հայ մասնագետների ձեռամբ ստեղծվել է «Pegasus»-ի և նման այլ լրտեսական ծրագրերի դեմ պայքարի միջոց, որը ստեղծում է հնարավորություն՝ կանխելու ինֆորմացիոն արտահոսքը։

«Libera ՍՊԸ-ի» տնօրեն Կարեն Աղաջանյանի խոսքով, այս գաղափարը կյանքի կոչելով, ցանկացել են ապահովել մեր երկրի անվտանգությունը տեղեկատվական դաշտում։ «Առաջին մոտիվացիան հենց դա է եղել՝ ստանալ ՀՀ-ում անվտանգության մի համակարգ, որը կկարողանա պայքարել, թե՛ «Pegasus»-ի և, թե՛ նմանատիպ գաղտնալսման համակարգերի դեմ»։ Ինֆորմացիոն արտահոսքի դեմ պայքարի համար ստեղծված այս պրոդուկտի վրա հայկական ընկերությունը շուրջ երեք տարվա աշխատանք է իրականացրել, որից 6 ամիսը՝ լաբարատոր փորձաքննություն է կատարվել։ «Շատ էր բարձրաձայնվում խնդրի մասին, բայց լուծման մասին տարբերակներ չկար։ «Libera ՍՊԸ»-ի մասնագետների կողմից որոշում կայացվեց փորձել ունենալ մեր սեփական արտադրությունը ՀՀ-ում՝ ուլտրաձայնային խլացուցիչներ հեռախոսի համար։ Մենք կարողացանք ստանալ այն, ինչ ուզում էինք»,- ասաց Կարեն Աղաջանյանը։

 



loading...