Հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է 2 ամիս ժամկետով


Հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
Հոկտեմբեր 2 16:48 2026

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով, այս մասին Aysor.am-ին տեղեկացրել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել մի քանի հոդվածներով։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին: Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին:

Նշենք նաև, որ բացի կնոջից, վիրավորում են ստացել նաև նրա երկու երեխաները: Նրանք տեղափոխվել են Երևան՝ բժշկական կենտրոն։