Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը


Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը
Հոկտեմբեր 2 15:10 2026

«Դատարանը գործի դատաքննության փուլում որևէ խափանման միջոցի անհրաժեշտություն չի տեսնում  և պարոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվում է»,- այսօրվա դատական նիստում որոշեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։

դատավորը հիմնավորեց, որ որևէ հիմք չկա ենթադրելու որ ՀՀ Երրորդ նախագահը դատաքննության փուլում կարող է դիմել փախուստի։

Մինչ այդ դատարանը մերժեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը` Սարգսյանի նկատմամբ քրեական գործը կարճելու հետ կապված։ «Դատարանը գրավոր ապացուցների հետազոտման փուլում Սերժ Սարգսյանի մասնակցությունն անհրաժեշտ չի համարում, մենք լրացուցիչ ծանուցումներ չենք ուղարկի, ըստ ցանկության կարող է ներկայանալ»,- Սերջ Սարգսյանի պաշտպաններին դիմեց դատավորը, բայց և նշեց, որ վկաների հարցաքննության փուլում դատարանը անհրաշետ է համարում Երրորդ նախագահի ներկայությունը։

Պետրոսյանը հայտարարեց, որ ղեկավարվելով 322 հոդվածով դատարանը որոշեց Սերժ Ազատի Սարգսյանի Քրեկան օրենսգրքի համապատասխան հոդվածով նշանակել հիմնական դատալսում նախնական դատալսումներից անմիջապես հետո և կողմերի մեկնարկային ելույթները լսելուց հետո ընդմիջեց նիստը։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, ըստ որի՝ նա 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։ Մեղադրանքի համաձայն՝ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։