Ինչու է Ադրբեջանը ձերբակալել Դավիթ Բաբայանին․ բացառիկ մանրամասներ


Ինչու է Ադրբեջանը ձերբակալել Դավիթ Բաբայանին․ բացառիկ մանրամասներ
Հոկտեմբեր 3 01:02 2023

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի ձերբակալությունից։

 
 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Բաբայանի ձերբակալության պատճառ է հանդիսացել նախկինում նրա կողմից արված հայտարարություններից մեկը, որում նա  հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և վերջինիս տիկնոջը՝ Մեհրիբանին։ Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմն ուլտիմատում է ներկայացրել, ըստ որի՝ եթե Բաբայանը չհանձնվի, ապա կխստացնեն վերահսկողությունը Լաչինի միջանցքում և կձերբակալեն բոլոր նրանց, ովքեր երբևէ մասնակցել են ռազմական գործողությունների։ Դրանից հետո Դավիթ Բաբայանը լքել է Ստեփանակերտն ու անձնազոհաբար մեկնել Շուշի, որտեղ էլ նրան ձերբակալել են։ 

Հիշեցնենք, որ այս պահին հաստատված տվյալներով ադրբեջանական գերության մեջ են նաև Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը։