ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեսակցել է գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին։
«Առավոտյան շնորհավորանքների փոխարեն ճանապարհվեցի Երեւանի ծայրամասում գտնվող «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր արդեն գրեթե երրորդ տարին քաղաքական հետապնդման արդյունքում կալանքն է շարունակում կրել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախյան ազատամարտին Աշոտ Բեկորի վաշտի կազմում 16 տարեկանից միացած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։
Ցավով, արդեն երրորդ տարին բանտում առաջինը նրան եմ շնորհավորում Եռատոնի առիթով։
Արհեստական ձգձգումներով նրա դեմ շինծու դատավարությունը դեռ շարունակվում է ու հայտնի չէ, թե երբ կավարտվի, որ հաղթի արդարությունը։
Միքայել Արզումանյանն էր, որ 44-օրյա պատերազմի ամենադրամատիկ պահին, կապիտուլյացիայից 10 օր առաջ՝ հոկտեմբերի 27-ին, ստանձնեց Արցախի պաշտպանության նախարար-բանակի հրամանատարի պաշտոնը՝ հստակ գիտակցելով դժվարին իրավիճակը և կամք ունենալով իր վաստակը հանուն Արցախի պաշտպանության ի գործ դնելու։
Հիշեք նրան և Եռատոնը»,- Facebook-ում գրել է Մանուկյանը։