Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը


Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը
Հունիս 1 22:25 2023

Հունիսի 2-ին Մոսկվայում կքննարկվի տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված։

Այդ մասին  Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վաղը տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում»,- ասել է նա։