«Այսօր Ղարաբաղը վերածնվում է»,- նման հայտարարություն է արել Իլհամ Ալիևը օկուպացված Ակնայում մուղամի կենտրոնի բացման արարողության ժամանակ։
«Մենք հստակ հասկացանք և տեսանք, թե ինչ ուժեր են աջակցում Հայաստանին, ինչ ուժեր են կանգնած նրա թիկունքում և ինչ ուժերի հնարավոր է բախվենք և բախվեցին։ Բայց դա մեզ չկանգնեցրեց։
«Մեզ հետ պետք է հաշվի նստել։ Նրանք, ովքեր այսօր մեզ հաշվի չեն առնում, գոնե մեր տարածաշրջանում, վաղը կզղջան դրա համար», – ասել է նա։