Չէի կարող ենթադրել, որ իրականում ոչ միայն մարտահրավեր էր, այլև, ըստ էության, աշխարհաքաղաքական թակարդ և փակուղի․ Փաշինյանը՝ հեղափոխության մասին


Չէի կարող ենթադրել, որ իրականում ոչ միայն մարտահրավեր էր, այլև, ըստ էության, աշխարհաքաղաքական թակարդ և փակուղի․ Փաշինյանը՝ հեղափոխության մասին
Հունիս 1 21:49 2023

Չեխական CNN primanews-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ քաղաքական գործչի իր իդեալները Նելսոն Մանդելա և Վացլավ Հավելն են, իսկ «թավշյա» հեղափոխությունն իրականացնելիս ինքը ոգեշնչվել է նախկին Չեխոսլովակիայի օրինակով։

«Այն հեղափոխությունը, որը մենք իրականացրել ենք, այդ օրինակները և Չեխոսլովակիայի օրինակը, իհարկե, միշտ իմ մտքում և իմ աչքի առաջ եղել են: Կարո՞ղ էի արդյոք ենթադրել, այո՛, կարող էի ենթադրել, բայց մյուս կողմից, ըստ էության, չէի կարող ենթադրել, որ իրականում ոչ միայն մարտահրավեր էր, այլև, ըստ էության, այս դեպքում աշխարհաքաղաքական թակարդ, և, ըստ էության, փակուղի:

Իհարկե, ես այդ մասին շատ եմ մտածում և, բնականաբար, ինքս ինձ հարցեր եմ տալիս, և պետք է ուղիղ ասեմ, որ մինչև հիմա այնպես չէ, որ բոլոր հարցերի պատասխաններն ինքս ինձ համար գտել եմ: Ենթադրել, իհարկե, միշտ էլ կարելի է ենթադրել, բայց, իհարկե, մարդն իր էությամբ լավատես է լինում և լավատես է, չնայած այդպիսի ասացվածք էլ կա՝ երկու տարբերակ կա, որ լավատեսը վատ տեղեկացված հոռետեսն է: Բնականաբար, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինչքան ավելի շատ տեղեկացա, այնքան ավելի լավատեսությունը պակասեց»,- հղափոխության վերաբերյալ նման մտորումներ է հնչեցրել Նիկոլ Փաշինյանը: