Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկել 16-ամյա տղային․ Armlur.am


Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկել 16-ամյա տղային․ Armlur.am
Հունիս 1 15:43 2023

ArmLur.am-ը  տեսանյութ է հրապարակել, որտեղ, կայքի պնդմամբ, Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:

 

 

Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը մտնում է Հաղարծին հյուրանոցային համալիր եւ համար պատվիրում, մատուցողն ասում է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, որից հետո սկսվում է քրեականի պետի ու աշխատակցի հետ գումարի շուրջ խոսակցություն, ինչից հետո էլ քրեականի պետը սկսում է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:

 

Այս դեպի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:

 

 

Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ տեսանյութին ծանոթ են, այն ուսումնասիրման փուլում է և մանրամասներ կհայտնեն ավելի ուշ։