Mersedes-ը բախվել է կայանված Зил-ին․ կա 1 զոհ, 1 վիրավոր


Mersedes-ը բախվել է կայանված Зил-ին․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Մայիս 31 17:24 2023

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սասունիկ գյուղի վարչական տարածքում «Արմենիա Վայն» գինու գործարանի հարևանությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Зил մակնիշի բեռնատարին։ 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու նշված գործարանի աշխատակիցները, դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի բուժանձնակազմը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։