Թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը դուրս է գրվել հիվանդանոցից


Թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը դուրս է գրվել հիվանդանոցից
Մայիս 30 18:31 2025

Թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը լիարժեք ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։ 

Երեխան ծնվել էր ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։ Բացառիկ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 11-ին՝ ուժգին քամու ժամանակ։ Տանիքից պոկվել էր թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով որովայնը:

Հարազատները կնոջն անմիջապես տեղափոխել էին «Էրեբունի» ծննդատուն: Կատարվել էր կեսարյան հատում: Ծնվել էր 9 ամսական աղջիկ երեխա՝ 2 կգ 450 գրամ քաշով, 48 սմ հասակով, ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խոր վնասվածքով: